ՀՀ պատմության մեջ առաջին անգամ քրգործ է հարուցվել Սորոսի շահառուի նկատմամբ՝ Սորոսի փողերով ազգային թշնամանք հարուցելու համար․ Նարեկ Մալյան
«ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ ԱԱԾ-ից նամակ է ստացել, որով արձագանագրվում է, որ ազգային թշնամանք հարուցելու հատկանիշներով քրգործ է հարուցվել օլիգարխ Ջորջ Սորոսի շահառուի նկատմամբ։
«ԱԱԾ-ից ստացա այս հրաշալի նամակը որով արձանագրվում է, որ ՀՀ պատմության մեջ առաջին անգամ քրեական գործ է հարուցվել կոռումպացված օլիգարխ Ջորջ Սորոսի շահառուի նկատմամբ այն էլ այնպիսի ծանր հանցագործության հատկանիշներով, ինչպիսին Սորոսի փողերով ազգային թշնամանք հարուցելն է:
Շնորհակալ եմ ԱԱԾ արժանապատիվ սպաներին: Այս քրեական գործը հետևողականորեն հասցվելու է իր տրամաբանական ավարտին: Շուտով ԱԱԾ-ում ցուցմունք կսկսեն տալ կարկառուն սորոսականները ովքեր փողի դիմաց վաճառել են իրենց հայրենիքը»,-գրել է Մալյանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8-ին Նարեկ Մալյանը ԱԱԾ հաղորդում էր ներկայացրել այն մասին, որ սորոսական Սաշիկ Սուլթանյանը Սորոսի գրասենյակից գումար է ստացել, որպեսզի ազգամիջյան թշնամանք հրահրի հայերի և եզդիների միջև։ Նա նշել էր, որ Սաշիկ Սուլթանյանը հարցազրույց էր տվել, որում կեղծ ու սուտ հայտարարություններ էր արել այն մասին, թե իբր եզդիներին Հայաստանում գնդակահարում են, դրդում են արտագաղթի, հափշտակում են սեփականությունը, վտանգված է լեզուն, մշակույթը և այլն։










