Oruç Reis հետախուզական նավը դուրս է եկել Անթալիայի նավահանգստից՝ ուղևորվելով դեպի Էգեյան ծով
Դեպի Անթալիայի ծովախորշ շարժվող հսկայական փոթորիկի պատճառով թուրքական Oruç Reis հետախուզական նավը՝ օժանդակ նավերով, ավելի քան 12 կոնտեյներներով և նավակներով ուղղություն է վերցրել դեպի Էգեան ծով, հայտնում է greekcitytimes.com լրատվականը:
Նավի տեղորոշման ավտոմատացված համակարգն անջատված է, հետևաբաև նավի կորդինատները վերջին անգամ ազդանշան են տվել, երբ նավը դեռ գտնվում էր թուրքական ջրերում:
Թուրքիայի ռազմածովային ուժերը հանգստյան օրերին 3 անգամ անօրինական և սադրիչ տեղորոշող նախազգուշացում են տվել (NAVTEX)՝ պահանջելով ապառազմականացնել հունական ՝ Սամոթրակի, Լեմնոս, Քիոս, Սամոս, Տիլոս և Հալկ կղզիները:
Լրատվականը հայտնում է, որ նավի գտնվելու վայրը դեռ պարզ չէ:










