Պուտինին կհրավիրեն Հայաստան՝ մասնակցելու Մի-24 ուղղաթիռի կործանման վայրում տեղադրվելիք հուշարձանի բացմանը. Wargonzo
Միջազգային հումանիտար «Միր» հիմնադրամը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ուղիղ գծի ընթացքում նախատեսում է նրան հրավիրել Հայաստան՝ մասնակցելու Մի-24 ուղղաթիռի կործանման վայրում տեղադրվելիք հուշարձանի բացմանը, հաղորդում է Wargonzo նախագիծը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Երասխի մերձակայքում Մի-24 ուղղաթիռի վրա Ադրբեջանի հակաօդային պաշտպանության հարվածի հետևանքով զոհվել էին երկու ռուս օդաչուներ։
Անձնակազմի մեկ անդամ ողջ է մնացել: ՀՀ նախագահի կողմից երեք օդաչուներն էլ ներկայացվել են Արիության պետական շքանշանի:










