ԱՄՆ-ում մեկնարկել է ընտրիչների կոլեգիայի՝ ԱՄՆ նախագահի ընտրության քվեարկությունը

23:15 • 14.12.20

ԱՄՆ-ում մեկնարկել է ընտրիչների կոլեգիայի՝ ԱՄՆ նախագահի ընտրության քվեարկությունը, գրում է New York Times-ը։

Թերթի հաղորդմամբ՝ ժամեր առաջ մեկնարկած քվեարկությունն ավարտվել է մի քանի նահանգներում, այդ թվում՝ Ինդիանայում, Նյու Հեմփշիրում և Թենեսիում։

Ինդիանայում Թրամփը ստացել է ընտրիչների կոլեգիայի 11 ձայն, Բայդենը Նյու Հեմփշիրում ստացել է 4 ձայն։ Այս պահին, հաշվի առնելով Վերմոնտում և Թենեսիում արձանագրված արդյունքները, Թրամփն ունի 22 ձայն, Բայդենը՝ 7 ձայն:

Նշվում է, որ Թենեսիում նույնպես ընտրիչների կոլեգիան բոլոր 11 ձայները տվել է գործող նախագահ Դոնալդ Թրամփին։

Դեկտեմբերի 14-ին ընտրիչները հավաքվել են իրենց նահանգների և Կոլումբիայի շրջանի մայրաքաղաքներում, որպեսզի քվեարկեն ընտրողների կամքին համապատասխան: The New York Times-ն ավելի վաղ հաղորդել էր, որ նիստերը կսկսվեն ըստ երկրի արևելյան ափի ժամանակի մոտավորապես առավոտյան 10-ից (Երևանի ժամանակաով 19:00-ից), իսկ Կալիֆոռնիայի նահանգում, որտեղ Բայդենի օգտին պետք Է քվեարկեն միանգամից 55 ընտրիչներ և որտեղ կարող Է արձանագրվել նրա եզրափակիչ հաջողությունը, միայն օրվա երկրորդ կեսին (երբ Երևանում արդեն կեսգիշերն անց կլինի):

Ընտրիչների լրացրած քվեաթերթիկները կնքված ծրարներով կուղակվեն Կոնգրես, սակայն այդ ընթացակարգը ոչ ոք չի թաքցնում, և դրա արդյունքները միանգամից հայտնի կդառնան: Ուստի կոլեգիայի քվեարկությունն, ըստ Էության, վերջ Է դնում պետության ղեկավարի ընտրության երկարաձիգ և ձևականություններով լի գործընթացին: Ընտրիչների կոլեգիայի քվեարկության արդյունքները պետք Է հաստատվեն հունվարի 6-ին Կոնգրեսի երկու պալատների համատեղ նիստում, իսկ հունվարի 20-ին կկայանա ԱՄՆ-ի նոր՝ 46-րդ նախագահի երդմնակալությունը: