ԱՄՆ-ում ընտրիչների կոլեգիայի քվեարկությունը կհեռարձակվի առցանց. The New York Times
ԱՄՆ-ի ընտրիչների կոլեգիայի քվեարկությունը, որը դեկտեմբերի 14-ին պետք Է որոշի երկրի հաջորդ նախագահի անունը, կհեռարձավի առցանց: Ինչպես հայտնել Է The New York Times թերթը, այդ գործընթացն իրական ժամանակում դիտելու հնարավորությունն ընտրողներին կտրամադրեն ԱՄՆ-ի նահանգների և Կոլումբիայի շրջանի իշխանությունները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հրատարակության տեղեկատվությամբ՝ կհեռարձակվեն այդ թվում ընտրիչների նիստերը Միչիգանում, Վիսկոնսինում, Փենսիլվանիայում և Ջորջիայում, որտեղ ներկայիս նախագահ հանրապետական Դոնալդ Թրամփը մինչ օրս ապարդյուն փորձում Է վիճարկել քվեարկության արդյունքները: Ընդհանուր ընտրությունների արդյունքների համաձան, որոնք ԱՄՆ-ում կայացել են նոյեմբերի 3-ին, դեմոկրատ Ջոզեֆ Բայդենն իր համար կանխապես ապահովել Է ընտրիչների կոլեգիայի 538 անդամներից 306-ի պաշտպանությունն, ինչն ավելի քան բավական Է հաղթանակի համար:
Դեկտեմբերի 14-ին ընտրիչները կհավաքվեն իրենց նահանգների և Կոլումբիայի շրջանի մայրաքաղաքներում, որպեսզի քվեարկեն ընտրողների կամքին համապատասխան: The New York Times-ի տվյալներով՝ նիստերը կսկսվեն ըստ երկրի արևելյան ափի ժամանակի մոտավորապես առավոտյան 10-ից (Երևանի ժամանակաով 19:00-ից), իսկ Կալիֆոռնիայի նահանգում, որտեղ Բայդենի օգտին պետք Է քվեարկեն միանգամից 55 ընտրիչներ և որտեղ կարող Է արձանագրվել նրա եզրափակիչ հաջողությունը, միայն օրվա երկրորդ կեսին (երբ Երևանում արդեն կեսգիշերն անց կլինի):
Ընտրիչների լրացրած քվեաթերթիկները կնքված ծրարներով կուղակվեն Կոնգրես, սակայն այդ ընթացակարգը ոչ ոք չի թաքցնում, և դրա արդյունքները միանգամից հայտնի կդառնան: Ուստի կոլեգիայի քվեարկությունն, ըստ Էության, վերջ Է դնում պետության ղեկավարի ընտրության երկարաձիգ և ձևականություններով լի գործընթացին: Ընտրիչների կոլեգիայի քվեարկության արդյունքները պետք Է հաստատվեն հունվարի 6-ին Կոնգրեսի երկու պալատների համատեղ նիստում, իսկ հունվարի 20-ին կկայանա ԱՄՆ-ի նոր՝ 46-րդ նախագահի երդմնակալությունը:










