Փաշինյանի հրաժարականի պահանջով «Արժանապատվության երթի» մասնակիցները Սբ. Աննա եկեղեցու բակում խարույկ վառեցին. երթը կշարունակվի վաղը 17:00-ին (տեսանյութ)
Քաղաքացիներն «Արժանապատվության երթ» են անում՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Երթը մեկնարկել է Արաբկիր վարչական շրջանի Վահագն Դավթյան այգու մոտից (Պրահայի այգի)։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են համաձայնագիր, որով Ադրբեջանին են անցնում Արցախի 7 շրջանները, Շուշին և Հադրութը, ինչպես նաև գյուղեր՝ Ասկերանի ու Մարտունու շրջաններից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։ Նիկոլ Փաշինյանի այս որոշումն ու քայլը վրդովվեցրել է քաղաքացիներին։














