«Երկրի ամբողջ պատմության ընթացքում ամենախիստ «լոքդաունը» կսահմանվի». Գերմանիայի նախագահն ահազանգել է կորոնավիրուսի հետ կապված «ահավոր իրավիճակի» մասին

16:26 • 14.12.20

Գերմանիան դեկտեմբերի 16-ից ամենախիստ «լոքդաունը» կսահմանի երկրի ողջ պատմության ընթացքում, կորոնավիրուսի տարածման հետ կապված իրադրությունը չափազանց լուրջ Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հեռուստաուղերձում հայտարարել Է նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը:

«Թանկագին քաղաքացիներ, մենք բոլորս հետագա առաջխաղացման հույս ունեինք: Բայց վիրուսն առաջվա պես մեզ պահում Է հսկողության ներքո: Ուստի, դեկտեմբերի 16-ից սկսած, մեր հասարակական և մասնավոր կյանքն ավելի խիստ կսահմանափակվի, քան երբևիցե Գերմանիայի Դաշնային Հանրապետության ողջ պատմության ընթացքում: Իրադրությունն ահավոր Է: Հազարավոր մահեր շաբաթվա ընթացքում և ինֆեկցիա, որն սպառնում Է դուրս գալ հսկողությունից. մենք չենք կարող խուսափել արմատական միջոցներից»,-հայտարարել Է պետության ղեկավարը:

Շտայնմայերի խոսքով՝ Սուրբ Ծնունդի և նոր 2021 թվականի տոնակատարությունը կանցկացվի այլ ձևով, քան հույս ունեին իշխանությունները, հաջորդ շաբաթները «բազմաթիվ մարդկանց համար ծանր ժամանակներ կդառնան»: Սահմանափակումներն «սպառնում են տնտեսական կյանքին», սակայն «հիմնական նպատակը պետք Է դառնա այն, որպեսզի որքան կարելի Է ավելի արագ նվազեցվի վարակվածների քանակությունը, իսկ այնուհետեւ այն պահվի ցածր մակարդակի վրա»,-ընդգծել Է նախագահը:

«Այժմ մենք մտել ենք վիրուսի դեմ պայքարի վճռական փուլ: Մեր բժշկական գիտելիքները և բուժման տարբերակներն այժմ ավելի ընդարձակ են, քանի մի քանի ամիս առաջ: Եվ առկա Է վստահության համար ևս մեկ պատճառ. առաջին պատվաստանյութերը Գերմանիայում հավանություն կստանան դեկտեմբերին, պատվաստման հարյուրավոր կենտրոններ են ստեղծվել կամ ստեղծվում, իսկ պատվաստումը կսկսվի անմիջապես Ամանորից հետո»,-ասել Է նախագահը:

Ավելի վաղ ԳԴՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը և դաշնային երկրամասերի ղեկավարները երկրում համազգային լոկդաունի սահմանումը համաձայնեցրել են դեկտեմբերի 16-ից մինչեւ հունվարի 10-ը: Դեկտեմբերի 16-ից Գերմանիայում կփակվի ամեն ինչ, բացի մթերային խանութներից, դեղատներից և օպտիկաներից: Արգելված Է հրատեխնիկայի վաճառքը, քաղաքացիներին հորդորում են տոներին հրաժարվել հրավառություններից: Արգելված Է փողոցում ալկոհոլի վաճառքը: Երկրամասերն իրավունք ունեն խստացնել այդ միջոցները հիվանդացության սրընթաց աճի դեպքում: Հանդիպումները թույլատրված են հինգ մարդուց ոչ ավելի խմբերով: