Քաղաքացիները փակել են Երևան-Վանաձոր ավտոճանապարհը և պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը (տեսանյութ)

17:04 • 14.12.20

Քաղաքացիները փակել են Երևան-Վանաձոր ավտոճանապարհը և պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Mediaport-ը Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիների մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել:

Նշենք, որ լրացավ ընդդիմության ու քաղաքացիների՝ Փաշինյանին հրաժարական տալու համար տրված ժամանակը։ Այդ պահից սկսած՝ նրանք անհնազանդության ակցիաներ են անում Հայերին տարբեր հատվածներում։ Հիշեցնենք, որ այսօր Երևանում էլ տեղի կունենա նաև «արժանապատվության երթ»։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են համաձայնագիր, որով Ադրբեջանին են անցնում Արցախի 7 շրջանները, Շուշին և Հադրութը, ինչպես նաև գյուղեր՝ Ասկերանի ու Մարտունու շրջաններից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։ Նիկոլ Փաշինյանի այս որոշումն ու քայլը վրդովվեցրել է քաղաքացիներին։

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։