Տիխանովսկայան Բունդեսթագի անդամների հետ քննարկել է Բելառուսի դեմ պատժամիջոցները

00:03 • 15.12.20

Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան Գերմանիայի Բունդեսթագի առաջնորդների հետ քննարկել է գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին աջակցող բելառուսական ընկերությունների դեմ կետային պատժամիջոցների սահմանումը, գրում է ria.ru-ն։

«Սվետլանա Տիխանովսկայան հանդիպել է Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի, Բունդեսթագի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Նորբերտ Ռեթգենի և Բունդեսթագի փոխնախագահ Կլաուդիա Ռոտի հետ։ Քաղաքական գործիչների հետ հանդիպումների ժամանակ քննարկվել է նաև Բելառուսի աջակցության մասին Բունդեսթագի բանաձևը, ինչպես նաև ռեժիմի վրա ճնշման հնարավոր տարբերակները: Խոսքը վերաբերում է այն ընկերությունների նկատմամբ կետային պատժամիջոցներին, որոնք աջակցում են Լուկաշենկոյին և ճնշում աշխատողներին»,- ասված է Տիխանովսկայի կայքում զետեղված հաղորդագրության մեջ:

Հիշեցենք՝ օգոստոսի 9-ին Բելառուսում կայացած նախագահական ընտրություններից հետո, որում վեցերորդ անգամ հաղթել է Ալեքսանդր Լուկաշենկոն, որը, ըստ ԿԸՀ-ի, հավաքել է ձայների 80,1%-ը, երկրում սկսվել են ընդդիմության զանգվածային բողոքի ակցիաներ: Ընդդիմությունը կարծում է, որ Տիխանովսկայան հաղթել է, և պահանջում է բանակցություններ վարել իշխանության փոխանցման և նոր ընտրությունների շուրջ: Նախկին թեկնածուն ընտրություններից անմիջապես հետո մեկնել է Լիտվա: Բելառուսի գլխավոր դատախազությունը քրեական հոդվածով գործ է հարուցել՝ իշխանությունը զավթելու կոչերի մասով, Տիխանովսկայան դրա շրջանակներում գլխավոր մեղադրյալն է, նա Բելառուսում և Ռուսաստանում միջպետական հետախուզման մեջ է գտնվում: