Իսրայելի հատուկջոկատայինները ռազմական ուժեր են իջեցրել Լիբանանի ափերին. Al- Joumhouria
Իսրայելի հատուկ ջոկատայինները ռազմածովային ուժեր են իջեցրել Լիբանանի հարավում գտնվող Ժիյե քաղաքի մերձակայքում, հայտնում է almasdarnews.com լրատվական կայքը` հղում տալով Al- Joumhouria թերթում լույս տեսած «Իսրայելցի կոմանդոսը Լիբանանի լողափին» խորագրով հոդվածին:
«Իսրայելն աշխատում է Լիբանանում իր ռազմական ներկայությունը վերակենդանացնելու ուղղությամբ: Մեկ անգամ չէ, որ Լիբանանի տարածքներում հայտնաբերվել են իսրայելական տարրերի անմիջական ներկայությունը հաստատող հետքեր» - գրել է հոդվածագիրը՝ հավելելով, որ վերջին անգամ իսրայելական կողմը մոտեցել էր Լիբանանի ափին երկու շաբաթ առաջ՝ ռազմական նավ մոտեցնելով Ժիյե քաղաքին:
Նա նշել է, որ վերջին օրերի ընթացքում «Հեզբելլահը» նախազգուաշական ահազանգ է տարածել, հատկապես հարավային Բեյրութի իր ազդեցության տակ գտնվող տարածքներում՝ այն բաննից հետո, երբ տեղեկություններ են տարածվել իսրայելցի կոմանդոսների հնարավոր ներթափանցման մասին:
Al-Masdar News ը հայտնում է, որայս տեղեկության վերաբերյալ ո՛չ Լիբանանի իշխանությունները, ո՛չ «Հեզբելլահը», ո՛չ էլ Իսրայելը մեկնաբանություններ չեն արել:
Իսրայելն ու Լիբանանը ներկայումս ներգրավված են ծովային սահմանների հորատման տարածքների շուրջ տարաձայնություններում՝ հատկապես Միջերկրական ծովի արևելյան մասում:










