Թուրքիայի արևելքում երկրաշարժ է գրանցվել
Թուրքիայի արևելքում 4.7 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնին:
Նշվում է, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով 00:58-ին (Երևանի ժամով՝ 01:58)
Ցնցումների էպիկենտրոնը գտնվում է Վան քաղաքից 46 կմ հյուսիս, օջախը՝ 9 կմ խորության վրա:
Հաղորդվում է, որ երկրաշարժի հետևանքով հնարավոր տուժածների կամ փլուզումների մասին տեղեկություն չի ստացվել:










