ԵՄ-ն համաձայնեցրել է հիվանդությունների կանխարգելման՝ 5,1 մլրդ եվրո ծավալով EU4Health ծրագիրը
ԵՄ կառույցները համաձայնեցրել են յոթնամյա բյուջեի ծրագրի շրջանակներում հիվանդությունների կանխարգելման և առողջապահական համակարգերի խթանման (EU4Health) 5.1 միլիարդ եվրո արժողությամբ ծրագիրը 2021-2027 թվականների համար: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ Եվրախորհրդարանի մամուլի ծառայությանը հղումով:
Այս առնչությամբ ԵԽ-ից, մասնավորապես, հայտնել են. «ԵՄ խորհուրդը և Եվրախորհրդարանը համաձայնության են եկել է 5.1 միլիարդ եվրո ծավալով EU21Health հիվանդության կանխարգելման և բժշկության զարգացման ծրագրի շուրջ 2021-2027 թվականների բյուջեի շրջանակներում»:
Նշենք՝ այս ծրագրով, առաջին հերթին, նախատեսվում է դեղամիջոցների, բժշկական սարքավորումների, ինչպես նաև բժշկական աշխատողների պահուստի ռեգիստրի ստեղծում, որը կկիրառվի առողջապահական համակարգերի գերբեռնվածության պայմաններում, ինչպես դա եղել է նախկինում՝ գարնանը կորոնավիրուսի համավարակի առաջին ալիքի գագաթնակետի ժամանակ:
Երկրորդ՝ այն կնպաստի համաեվրոպական տվյալների բժշկական բազայի ստեղծմանը, որի ճշգրիտ ֆունկցիոնալը դեռ անհրաժեշտ է պարզել:
Երրորդ` ծրագրի բյուջեի մինչև 20 տոկոսը պետք է ուղղվի ԵՄ-ում հիվանդությունների կանխարգելման և համայնքի քաղաքացիների առողջության բարելավմանն ուղղված աշխատանքների ակտիվացմանը:
Չորրորդ` ծրագիրը պետք է օգնի բարելավել ԵՄ երկրների առողջապահական համակարգերի պատրաստվածությունը` ապագա համավարակներին, ինչպես նաև հնարավոր նոր հիվանդություններին հակազդելու և դիմակայելու համար:










