Ցանցահենները գողացել են Moderna-ի հակակորոնավիրուսային պատվաստանյութի տվյալները. Reuters

14:47 • 15.12.20

Դեկտեմբերի 9-ին դեղամիջոցների եվրոպական գործակալության նկատմամբ հաքերային հարձակման հետևանքով ցանցահենները հասանելիություն են ստացել Moderna պատվաստանյութերի մասին փաստաթղթերին, գրում է Reuters լրատվական գործակալությունը:

COVID-19-ի պատվաստանյութերը մշակող ընկերությունից՝ Moderna Inc.-ից, նույնպաես հաստատել են այս տեղեկատվությունը:

Նշվում է, որ դեղամիջոցների եվրոպական գործակալությունը զբաղվում է COVID-19-ի դեմ պատվաստանյութերի ստուգմամբ, այս պահին հաստատությունում աշխատում են երկու պատվաստանյութերի ՝ BioNTech/Pfizer-ի, ինչպես նաև Moderna-ի հաստատման ուղղությամբ:

BioNTech-ը տեղեկացել ու հայտարարել է տվյալների կորստի մասին կիբերհարձակումից մեկ օր անց, մինչդեռ Moderna-ն ավելի ուշ է իմացել կորստի մասին:

Ընկերությունում պարզաբանում են, որ գործակալությունն իրենց ներկայացրած տվյալներում հետազոտության մասնակիցների մասին ոչ մի անձնական տեղեկատվություն չի ներառել, որը կարող էր նույնականացնել դրանք: