Իրաքի զինված ուժերը ոչնչացրել են ԻՊ-ի մի քանի զինված միավորում. (տեսանյութ)

10:07 • 16.12.20

Իրաքի զինված ուժերի կողմից երեքշաբթի օրը տարածված հայտարարության մեջ ասվում է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման տասնյակ գրոհայիններ սպանվել են Իրաքի հակաահաբեկչական ծառայության կողմից՝ Մոսուլի հարավում տեղի ունեցած խոշոր ռազմական գործողության ընթացքում, հայտնում է almasdarnews.com լրատվական կայքը:

Գործողությունը, որի թիրախում են եղել «Իսլամական պետության» մի քանի թաքստոցներ, մեկնարկել է որպես Նինվեի նահանգապետարանի կողմից ձեռնարկված՝ ահաբեկչական խմբավորման քնած բջիջները մաքրելու ավելի մեծ փորձ:

Երեքշաբթի օրը թողարկված տեսանյութում երևում է, որ Իրաքի զինված ուժերը կործանարար հարվածներ են հասցնում «Իսլամական պետության» դիրքերին, ինչի հետևանքով ահաբեկիչների շարքերում մեծ թվով զոհեր ու վիրավորներ կան:

Այս գործողությունից բացի, Իրաքի զինված ուժերը հարձակումներ են իրականացնում «Իսլամական պետության» դիրքերի ուղությամբ ամբողջ երկրով մեկ ՝ վերացնելու ԻՊ-ի վերջին մնացորդներն իրենց տարածքից:

Իրաքի Հանրապետության զինված ուժերը, հարևան պետությունների հետ համատեղ, գործում են միջազգային կոալիցիաի համագործակցության շրջանակներում՝ որպեսզի «Իսլամական պետությունը» չընդարձակվի դեպի հարակից տարածքներ: