ԱԺ աշխատակազմին գաղտնի պարգեւավճար են տվել. «Փաստինֆո»
Սոցիալ-տնտեսական ճգնաժամում գտնվող երկրում շարունակվում է պարգեւավճարների բաշխումը։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ԱԺ աշխատակազմի աշխատակիցներին վերջերս պարգեւավճար է տրվել, ընդ որում՝ աշխատավարձի 100%-ի չափով:
Պարգեւավճարի կարգադրությունը գաղտնի է պահվում։ Տեղեկությունը ճշտելու համար «Փաստինֆո»-ն կապ հաստատեց՝ ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանի հետ, որը հարցը լսելուց հետո ոչ թե այն հերքեց, այլ առաջարկեց դիմել գրավոր։
ԱԺ նախագահի կարգադրությունները ենթակա են հրապարակման, հետեւապես ԱԺ աշխատակազմի պարտավորությունն է առանց գրավոր հարցման կայքէջում տեղադրել ԱԺ նախագահի ստորագրած բոլոր որոշումներն ու կարգադրությունները։
Կայքում տեղադրված վերջին կարգադրությունը վերաբերում է Նիդերլանդների երկու խորհրդարանականների պարգեւատրելու մասին։











