Սուդանը 2020-ին ձերբակալել է հարյուրավոր մարդկանց, որոնք գումարի դիմաց պատերազմին մասնակցելու նպատակով ուղևորվում էին Լիբիա
Սուդանի Արագ արձաքանքման զորքերի մամուլի խոսնակը տեղեկացրել է, որ 2020 թվականի ընթացքում ձերբակալվել են հարյուրավոր մարդիկ, որոնք ուղևորվում էին Լիբիա՝ հակամարտող կողմերից մեկի շարքերում պատերազմին մասնակցելու համար, հայտնում է almasdarnews.com լրատվական կայքը:
Հրամանատար, գեներալ Ժումաա Ժամալ Ադամն ասել է, որ Արագ արձագանքման զորքերը ձերբակալել են 576 մարդու, որոնցից 243-ը ձերբակալվել են ալ- Ֆաշերում, Նյալայում և ալ- Ժենեինայում՝ 2020 թվականի փետրվարին: Ձերբակալվածները Լիբիա էին մեկնում կողմերից մեկի համար 20 000 ֆունտ ամսավճարով կռվելու համար:
Հյուսիսային Դարֆուրում ձերբակալվել է 122 մարդ, որոնք հունիսին փորձել են մեկնել Լիբիա՝ որպես վարձկաններ պատերազմին մասնակցելու համար, ինչը հետևանքով նրանք արտակարգ օրենքի համաձայն դատվել են 6 ամսվա ազատազրկման:
Սուդանի բանակի Արագ արձագանքման ուժերը բազմիցս հերքել են առաջադրված մեղադրանքները առ այն, որ նրանք պայքարում են Լիբիայի է Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության դեմ կռվող պաշտոնաթող ռազմական հրամանատար Խալիֆա Հաֆթարի համար:
Արագ արձագանքման ուժերը հազարավոր մարտիկներ են տեղակայել Սուդանի արևմտյան սահմաններում, որտեղ հիմնականում աշխատում են մարդկանց թրաֆիքինգի և մաքսանենգության դեմ պայքարի ուղղությամբ:










