Քամալա Հարրիսը հայտնել է, որ ԱՄՆ Սենատում հանրապետական մեծամասնության ղեկավարը Բայդենի հետ հանդիպմանն ընդունել է վերջինի հաղթանակը նախագահական ընտրություններում
ԱՄՆ Սենատում հանրապետական մեծամասնության ղեկավար Միթչ Մաքքոննելը ԱՄՆ ընտրված նախագահ Ջո Բայդենի հետ զրույցի ժամանակ ճանաչել է նրան որպես ԱՄՆ ընտրված նախագահ, ABC հեռուստաընկերության եթերում հայտարարել է ԱՄՆ ընտրված փոխնախագահ, դեմոկրատ Քամալլա Հարրիսը, հաղորդում է ТАСС-ը:
Հարիիսն առանցքային պաշտոններ զբաղեցնող անձանց կոչ է արել պատրաստակամություն հայտնել իշխանության խաղաղ փոխանցման, Սահմանադրության պահպանմանն ու ընտրական համակարգին հավատարիմ մնալու հարցում:
Մաքքոննելը դեկտեմբերի 14-ին հայտարարել էր ընտրություններում Բայդենի հաղթանակը ճանաչելու մասին այն բանից հետո, երբ ընտրիչների քվեարկության արդյունքում Բայդենը ձայների մեծամասնությունն էր ստացել:
Դեմոկրատ Ջո Բայդենը ընտրությունների արդյունքում ընտրիչների ձայների մեծամասնությունն է ստացել: Գործող նախագահ Դոնալդ Թրամփը թեև հայտարարել էր, որ ինքն է հաղթել ընտրություններում, սակայն պետական կառույցներին կարգադրել էր սկսել լիազորությունները հաջորդ վարչակազմին փոխանցելու գործընթացները:










