Բրազիլիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը մոտենում է 7 միլիոնին. RT

04:58 • 16.12.20

Բրազիլիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման 42 889 նոր դեպք է գրանցվել, վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 6 970 034-ի, հաղորդում է RT-ն:

Կորոնավիրուսի հետևանքով, ընդհանուր առմամբ, մահվան 182 799 դեպք է գրանցվել: 

Մինչ այժմ Բրազիլիայում կորոնավիրուսից ապաքինվել է ավելի քան 6 միլիոն վարակակիր:

Բրազիլիան կորոնավիրուսով վարակման և մահվան դեպքերի ցուցանիշներով աշխարհում երրորդ տեղն է` զիջելով ԱՄՆ-ին ու Հնդկաստանին: