Popular Mechanics-ը ռուսական «Բուլավա» բալիստիկ հրթիռների արձակումը «քաղաքակրթության ավարտի նախադիտում» է որակել (տեսանյութ)

12:08 • 16.12.20

Ամերիկյան Popular Mechanics ամսագիրն Օխոտի ծովում ռուսական «Վլադիմիր Մոնոմախ» սուզանավից չորս «Բուլավա» միջուկային բալիստիկ հրթիռների արձակումը  բնորոշել է որպես «քաղաքակրթության ավարտի նախադիտում»:

«Հրթիռները թռչել են Ռուսաստանի գրեթե ամբողջ տարածքով՝ Ճապոնիայից հյուսիս ընկած տեղանքից մինչ Ֆինլանդիայի մերձակայք»,- նշված է Popular Mechanics-ի հոդվածում:

Հայտնի է, որ դա «Բուլավա» համակարգի առաջին բազմահրթիռային փորձարկումն էր 2018 թվականից ի վեր: 

Ինչպես դեկտեմբերի 12-ին տեղեկացրել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, Խաղաղ օվկիանոսի նավատորմի միջուկային «Վլադիմիր Մոնոմախ» սուզանավն Օխոտի ծովից  4 «Բուլավա» բալիստիկ հրթիռ է արձակել: Գերատեսչության տվյալներով ՝ Արխանգելսկի շրջանի Չիժա կրակադաշտից հրթիռների արձակումն իրականացվել է սուզված դիրքից: Արձակման երկարությունը կազմել է ավելի քան 5500 կմ: