Ֆիլիպիններում 6,1 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ Է գրանցվել

11:08 • 16.12.20

6,1 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Ֆիլիպինների ափերին: Այդ մասին հաղորդել Է ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը (USGS), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Երկրաշարժը գրանցվել Է Երևանի ժամանակով 03:21-ին: Էպիկենտրոնը գտնվում Է Սարանգանիի շրջանից 22 կիլոմետր հեռավորության վրա, օջախը՝ 27 կիլոմետր խորության վրա:

Հնարավոր զոհերի ու ավերածությունների մասին տեղեկատվություն չի ստացվել: