Իսրայելը թաքցնում է «Մոսադ» հետախուզական ծառայության նոր ղեկավարի անունը. Deutsche Welle

17:40 • 16.12.20

Իսրայելական «Մոսադ» հետախուզական ծառայության տնօրենի պաշտոնում նոր անձ կնշանակվի, տեղեկացնում է գերմանական Deutsche Welle, նշելով, որ դեկտեմբերի 15-ին այս մասին հայտնել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահույի գրասենյակից:

Նոր ղեկավարի անունը, որն այս պաշտոնում կփոխարինի Յոսի Կոենին, դեռ չի հաղորդվում:

«Իսրայելի իշխանությունները նրան Դ. Դ. են կոչում` «Մոսադ»-ի փորձառու վետերան, հավաստիացրել են վարչապետի գրասենյակից», - մանրամասնում է ԶԼՄ-ի իրազեկ աղբյուրը:

Նշենք՝ սովորաբար «Մոսադ»-ը ղեկավարի անունը հայտնում է պատասխանատու հանձնաժողովի կողմից հաստատումից հետո, որը դեռ տեղի չի ունեցել:

Ծառայության ներկայիս ղեկավարՅոսի Կոենի անունը միջազգային քաղաքականության մեջ բավականին հաճախ էր լսվում: Ըստ շրջանառվող լուրերի՝ նա նույն մարդն էր, որը մի քանի անգամ գաղտնի այցերով մեկնել էր մահմեդական երկրներ, որոնց հետ Իսրայելին վերջին ամիսներին հաջողվեց կարգավորել հարաբերություններն ԱՄՆ-ի միջնորդությամբ: