Ճապոնիայում թռչնի գրիպի երկու նոր աղբյուր են հայտնաբերել. երկրում ոչնչացվել է 2 մլն թռչուն

12:20 • 16.12.20

Ճապոնիայում թռչնի գրիպի երկու նոր աղբյուր են հայտնաբերել, դրանք Կոտի և Կագավա պրեֆեկտուրաներում են: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով ճապոնական Կիոդո գործակալությունը:

Այսպիսով, այս հիվանդության վիրուսը հայտնաբերվել է Ճապոնիայի 47 պրեֆեկտուրաներից 11-ում: Կագավա պրեֆեկտուրայում, որտեղ հայտնաբերվել է այս սեզոնի առաջին բռնկումը, 12-րդ պրեֆեկտուրան է: Կոչի պրեֆեկտուրայում սկսվել է 32 հազար հավի ոչնչացում, Կագավայում՝ 29 հազար բրոյլերների:

Սահմանվել է կարանտին՝ հավերի և ձվերի տեղափոխման համար:

Դրանից առաջ թռչնագրիպ էր հայտնաբերվել Կագավա, Ֆուկուոկա, Հյոգո, Միյազակի, Հիրոսիմա, Նառա, Օիտա, Վակայամա, Օկայամա, Շիգա պրեֆեկտուրաներում: Գյուղնախարարությունը ավելի վաղ հայտնել էր, որ նոյեմբերի սկզբից, երբ հայտնաբերվել են հիվանդության առաջին դեպքերը, մինչև դեկտեմբերի սկիզբը, ընդամենը մեկ ամսվա ընթացքում, մեկ սեզոնի ընթացքում ոչնչացվել է երկրի համար ռեկորդային թվով՝ 2 միլիոն թռչուն: