Վաղը դարձյալ երթ կլինի, շաբաթ օրը՝ հանրահավաք, իսկ երեքշաբթի դասադուլ, գործադուլ և անհնազանդության ակցիաներ. քաղաքացիները երթ արեցին՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով (տեսանյութ)
Քաղաքացիները «Արժանապատվության երթ» անցկացրին՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Երթը մեկնարկել էր Երևանի կրկեսի մոտից։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են համաձայնագիր, որով Ադրբեջանին են անցնում Արցախի 7 շրջանները, Շուշին և Հադրութը, ինչպես նաև գյուղեր՝ Ասկերանի ու Մարտունու շրջաններից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։ Նիկոլ Փաշինյանի այս որոշումն ու քայլը վրդովվեցրել է քաղաքացիներին։
Մանրամասները՝ տեսանյութում։















