ԱՄՆ դեսպանատունը հաստատել է Իրաքի երկնքում իրաքյան ԱԹՍ խոցելու մասին տեղեկությունը

15:05 • 17.12.20

Իրաքի պաշտպանության նախարարությունը չորեքշաբթի օրը տեղեկացրել է ամերիկյան ուժերի կողմից Բաղդադի երկնքում իրաքյան անօդաչու թռչող սարքի խոցման մասին, հայտնում է almasdarnews.com լրատվական կայքը:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին, որ ԱՄՆ զինված ուժերը սխալմամբ խոցել են իրաքյան բանակի անօդաչու թռչող սարք, ինչը հետագայում հաստատել էր Բաղդադում ԱՄՆ դեսպանությունը:

«Լազերային կառավարմամբ համակարգը չորեքշաբթի օրը խոցել է անօդաչու թռչող սարքը Բաղդադի Ալ-Հարթիա շրջանում՝ կարծելով, որ սարքը պատկանում է զինված խմբավորման» - հաղորդել է Bas News գործակալությունը:

Իրաքի ոստիկանության սպա Ահմեդ Խալաֆը լրագրողներին ասել է, որ ԱՄՆ դեսպանատունը ներողություն է խնդրել իրաքյան բանակից՝ սխալմամբ բանակի անօդաչու սարքը խոցելու համար, քանի որ դեսպանատումը նախաձեռնել է միջոցներ իրանական հնարավոր հարձակումներից պաշտպանվելու համար:

Լրատվական գործակալությունը նշել է, որ Բաղդադի Կանաչ գոտում, որը ներառում է կառավարական և դիվանագիտական առաքելություններին պատկանող շենքեր`վերջին ամիսներին տեղի է ունեցել հրթիռակոծություն, որի մեղավորները դեռևս բացահայտված չեն: Այս և մի շարք այլ հրթիռակոծությունների պատճառով էլ ԱՄՆ դիվանագիտական ծառայությունը ներդրել է հակահրթիռային համակարգ` ԱՄՆ դեսպանատան դեմ ուղղված աճող հարձակումներին դիմակայելու համար: