Ալիևը ամեն կերպ վիրավորում է Փաշինյանին, եթե մի պետության ղեկավար մյուսին այդպիսի վիրավորանքներ է հասցնում, երբևէ նրա հետ չի բանակցի. քաղաքացի
Ամեն օր մենք գերիներ ենք ունենում, էլ չենք կարողանում լուրերը լսել, Սյունիքի որոշ մաս անցնում է ադրբեջանցիներին, եթե մարդիկ մտածում են, որ ինչ -որ շահի համար ենք հավաքվել, դա այդպես չէ, ես իմ երեխաների հետ մասնակցում եմ ակցիային, որովհետև մենք Սյունիքում բարեկամներ ունենք և ցանկացած պահի Այունիքը կարող է շրջափակման մեջ հայտնվել. այսօր մեկնարկված «Արժանապատվոթւյան երթ»-ի ժամանակ նշեց ակցիա մասնակիցը:
«Մենք Շուշիի գյուղերից գերիներ ունեցանք, վարչապետը չի կարողանում բանակցել Ալիևի հետ, քանի որ ստորագրել է կապիտուլյացիոն փաստաթուղթ: Ալիևը ամեն ձև վիրավորում է Նիկոլ Փաշինյանին, եթե մի պետության ղեկավար մյուս պետության ղեկավարի նկատմամբ այդ աստիճան վիրավորանքներ է հասցնում, երբևէ նրա հետ չի բանակցի», - նշեց քաղաքացին:










