Դիրքեր ենք տալիս, զոհեր ենք տալիս, գերիներ ենք տալիս, ինչքա՞ն դիմանանք էս ամենին. քաղաքացի (տեսանյութ)

20:00 • 17.12.20

Բոլորս ցավում ենք, սգում ենք, բայց այսպես արդեն անհնար է. Նիկոլ Փաշինյանը ոչինչ չարեց, միայն դեպի անդունդն ենք գնում: Այս մասին այօր «Արժանապատվության երթի» ժամանակ ասաց երթի մասնակիցներից մեկը:

«Դիրքեր ենք տալիս, զոհեր ենք տալիս, գերիներ ենք տալիս, ինչքա՞ն դիմանանք էս ամենին: Սա քաղաքականություն չէ, սա հայրենիք կորցնել է, պետականություն ենք կորցնում: Պետք է գան, հասնեն Երևան, որ հասկանա՞նք, թե ինչ է կատարվում ու ոչ ոք չի կանգնեցնում, ո՞նց կարելի է այս ամենը շարունակել, պետք է նա այնքան արժանապատվություն ունենա, որ հեռանա»,- ասաց նա:

Ըստ քաղաքացու՝ պետք է բոլորն իրենց քայլն անեն, որ կորսված արժանապատվությունը վերադարձնեն, խղճի առաջ արդար լինել է պետք: «Նա արդեն քաղաքական դիակ է: Ոչ ոք նրան չի հարգում, գոնե կարելի էր արժանապատիվ պարտվել, արժանապատվությունն ի ծնե է լինում, մարդիկ կամ դա ունենում են, կամ չեն ունենում: Ինչպես տեսնում եք՝ նա չունի»,-ասաց քաղաքացին:

Հիշեցնենք, որ քաղաքացիները «արժանապատվության երթ» են անում՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Երթը մեկնարկել է «Թումո»–ի այգու մոտից։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են համաձայնագիր, որով Ադրբեջանին են անցնում Արցախի 7 շրջանները, Շուշին և Հադրութը, ինչպես նաև գյուղեր՝ Ասկերանի ու Մարտունու շրջաններից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։ Նիկոլ Փաշինյանի այս որոշումն ու քայլը վրդովվեցրել է քաղաքացիներին։

Մանրամասները՝ տեսանյութում։