Սիրիայում կառավարական զորքերի և ԻՊ գրոհայինների միջև բախումների հետևանքով տասնյակ զոհեր են եղել

15:27 • 17.12.20

Սիրիայի կենտրոնական շրջաններում Սիրիայի կառավարական բանակի և «Իսլամական պետություն»  ահաբեկչական խմբավորման ուժերի միջև շարունակվող բախումների հետևանքով երկու ուժերն էլ տասնյակ զոհեր են ունեցել վերջին հինգ օրվա ընթացքում, հայտնում է almasdarnews.com լրատվական կայքը:

Անցյալ շաբաթ օրվանից «Իսլամական պետություն»-ը մի քանի հարվածներ է հասցրել պատմական ավերակների տարածքում տեղակայված Սիրիայի բանակի դիրքերին, որոնք իրար են կապում են արևելյան Համան, հարավային Ռաքքան և հյուսիս-արևելյան Հոմսը:

«Իսլամական պետության» կողմից այս լայնածավալ հարձակումը հանգեցրել է Իթրիա քաղաքի մերձակայքում գտնվող որոշ փոքր գյուղերի գրավմանը, որոնք գտնվում են Համա նահանգի արևելյան ռազմավարական խաչմերուկի եզրին:

ԻՊ գրոհայինների առաջխաղացումից հետո մարտի մեջ են մտել Ռուսաստանի օդատիեզերական ուժերրը, որի արդյունքում «Իսլամական պետության» գրոհայինները, զգալի կորուստներ կրելով, նահանջել են:

2020 թվականի սկզբից պատերազմական գործողությունները Սիրիայում տեղափոխվել են կենտրոնական շրջաններ` ավերածություններ գործելով Համայում, Ռաքքայում և հարակից տարածքներում: