Հայտնի է, թե երբ Գերմանիայում կտրվի կորոնավիրուսի դեմ պատվաստման մեկնարկը. RT

02:11 • 17.12.20

Գերմանիայի իշխանությունները ծրագրում են կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումը երկրում սկսել այս տարվա վերջին: Այս մասին հայտնում է RT-ն՝ հղում տալով  N-TV հեռուստաալիքին:

«Առողջապահության նախարարությունն ակնկալում է, որ պատվաստումն ամբողջ աշխարհում կսկսվի դեկտեմբերի 27-ին»,- նշվում է հայտարարությունում:

Ավելի վաղ Ֆրանսիայի վարչապետ Ժան Կասթեքսը ներկայացրել էր, թե այդ երկրում երբ կսկսվի COVID-19 կորոնավիրուսային հիվանդության տեմ պատվաստումը:

«Առաջիկա օրերին՝ դեկտեմբերի 21-ին, դեղամիջոցների հարցերով Եվրոպական գործակալությունը պետք է որոշում կայացնի պատվաստանյութերի օգտագործման վերաբերյալ: Հույս ունենք, որ դեկտեմբերի վերջին շաբաթվա ընթացքում մենք կկարողանանք սկսել Ֆրանսիայում պատվաստման առաջին փուլը»,- ասել է վարչապետը:

Վերջին տվյալների համաձայն՝ Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակվել է 2 391 447 մարդ, մահացել՝ 59 072-ը: «Քովիդ-19»-ով վարակման ցուցանիշով Ֆրանսիան հինգերորդ երկիրն է ողջ աշխարհում՝ ԱՄՆ-ից, Հնդկաստանից, Բրազիլիայից և Ռուսաստանից հետո: