Ճապոնիայում ձյան ուժգին տեղումների հետևանքով առանց էլեկտրականության է մնացել նվազագույնը 9 հազար մարդ

04:52 • 17.12.20

Ճապոնիայի Նիիգատա և Հյոգո պրեֆեկտուրաներում արդեն 3 օր շարունակ չդադարող ձյան ուժգին տեղումների պատճառով առանց էլեկտրականության է մնացել նվազագույնը 9 հազար տուն: Այս մասին հինգշաբթի հայտնել է NHK հեռուստաալիքը, գրում է ТАСС-ը:

Առավել վատ իրավիճակ է ստեղծվել Նիիագատա պրեֆեկտուրայում, որը գտնվում է Ճապոնական ծովի առափնյա հատվածում: Դեկտեմբերի 14-ի երեկոյան սկսված տեղումները հանգեցրել են տրանսպորտային հաղորդակցման խափանումների: Արգելափակված են հարյուրավոր ավտոմեքենաներ, որոնցից շատերը տեղից չեն շարժվել ողջ գիշեր:

Բացի դա, խախտվել է նաև Տոկիոն հյուսիսային Ակիտա պրեֆեկտուրային կապող երկաթուղային գծի գնացքներից մեկի շարժը:

Ընդհանուր առմամբ, Ճապոնիայում ձյան այս տեղումների հետևանքով տուժել է 15 մարդ: