Իսպանիայի վարչապետը կարանտինի մեջ Է Մակրոնի մոտ կորոնավիրուս հայտնաբերվելուց հետո
Իսպանիայի կառավարության նախագահ Պեդրո Սանչեսը մինչեւ դեկտեմբերի 24-ը կգտնվի կարանտինի մեջ այն պատճառով, որ շփվել Է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, որի մոտ կորոնավիրուս Է հայտնաբերվել: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 17-ին այդ մասին հայտնել Է թագավորության նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը:
Սանչեսը Մակրոնի հետ հանդիպել Է դեկտեմբերի 14-ին Փարիզում: Իսպանիայի վարչապետը «կդադարեցնի հաջորդ մի քանի օրվա համար պլանավորված իր ամբողջ գործունեությունը՝ առողջապահության կանոնակարգերին համապատասխան», ճշտել են նախարարների կաբինետում:
«Սանչեսը (Ֆիլիպ VI) թագավորին հայտնել Է, որ կարանտինի մեջ կլինի մինչեւ դեկտեմբերի 24-ը՝ այն օրը, երբ կլաանա Փարիզում նախագահ Մակրոնի հետ նրա հանդիպման տասն օրը»,- հավելել են մամուլի ծառայությունում՝ ճշտելով, որ Իսպանիայի վարչապետը կորոնավիուսի թեստ կհանձնի:
Դեկտեմբերի 17-ին Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը հայտնել Է, որ Մակրոնը կորոնավիրուսի թեստ Է հանձնել, դրա արդյունքը եղել Է դրական: Պետության ղեկավարն այժմ կմեկուսանա առաջիկա յոթ օրվա ընթացքում:
Կորոնավիրուսի տարածման սկզբից ի վեր Իսպանիայում հայտնաբերվել Է վարակման ավելի քան 1,77 միլիոն դեպք, գրեթե 48,6 հազար հիվանդ մահացել Է: Հոկտեմբերի վերջին Իսպանիայի կառավարությունը կրկին երկրում բարձր պատրաստության ռեժիմ Է սահմանել, որի գործողությունը երկարաձգվել Է մինչեւ եկող տավրա մայիսը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:










