Ռուսաստանը նոր հակաարբանյակային հրթիռներ է փորձարկել. ԱՄՆ տիեզերական ուժերի հրամանատարություն

02:55 • 17.12.20

ԱՄՆ պաշտպանության նախարարության տիեզերական ուժերի հրամանատարությունը հայտարարել է, որ Ռուսաստանը փորձարկել է նոր հակաարբանյակային հրթիռ: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում տալով գերատեսչության թվիթերյան էջին:

Հրամանատարությունը նշել է, որ «պատրաստ է պաշտպանել Միացյալ Նահանգներն ու նրա դաշնակիցներին տիեզերքից եկող ագրեսիայից»:

Ապրիլին ԱՄՆ տիեզերական ուժերի հրամանատարությունը հաղորդել էր Ռուսաստանի կողմից այնպիսի հրթիռների փորձարկումների մասին, որոնք կարող են արբանյակը դուրս գցել ուղեծրից:

Այդ ժամանակ ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Սերգեյ Րյաբկովը հերքել էր այդ մեղադրանքները և Վաշինգտոնին կոչ արել ապատեղեկատվություն չտարածել: Նա նաև Վաշինգտոնին առաջարկել էր համաձայնել տիեզերք զենքի տեղակայման սահմանափակման շուրջ բանակցություներին: