Ֆրանսիայում պատանդառուն սպանել է կնոջն ու ինքնասպան եղել

01:52 • 18.12.20

Ֆրանսիայի Դոմոն կոմունայում (Վալ դ՛Ուազ դեպարտամենտ) ձեռնարկատերը, որը պատանդ էր վերցրել իր կնոջը, սպանել է նրան և ինքնասպան եղել: Այս մասին հինգշաբթի հաղորդել է BFM հեռուստաալիքը, գրում է ТАСС-ը:

Իրավիճակը շարունակվել է մոտ 3 ժամ, ոստիկանությունը ամբողջ ընթացքում բանակցություններ է վարել տղամարդու հետ, սակայն համոզել նրան հանձնվել իրավապահներին չի հաջողվել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Փարիզից ոչ հեռու գտնվող Դոմոն կոմունայում անհայտ անձը պատանդ է վերցրել մի քանի մարդու: Լրագրողների վարկածով՝ ամենայն հավանականությամբ խոսքն ընտանեկան կոնֆլիկտի մասին է: