Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. բախվել են Chrysler–ն ու Opel Vectra-ն. կա 1 զոհ, 1 վիրավոր. Shamshyan.com
Դեկտեմբերի 17-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 19:10-ի սահմաններում Գյումրի-Մարմաշեն ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում բախվել են Chrysler 300 մակնիշի և Opel Vectra մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:










