Բրազիլիայում վերջին 1 օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման մոտ 70 հազար դեպք. RT

04:58 • 18.12.20

Բրազիլիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն ավելացել է 69 826-ով՝ հասնելով 7 110 434-ի: Այս մասին հայտնում է RT-ն:

Երկրի առողջապահության նախարարությունը ներկայացրել է համավարակի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն, ըստ որի՝ Բրազիլիայում կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահացել է 184 827 մարդ:

Ընդ որում, COVID-19-ից ապաքինված մարդկանց թիվը երկրում կազմում է 6 177 702:

Դեկտեմբերի 17-ին հայտնի էր դարձել, որ երկրում կորոնավիրուսով վարակումների թիվը գերազանցել է 7 միլիոնը: