ԱՄՆ-ում զանգվածային հաքերային հարձակումը հանգեցրել է Micrօsoft-ի արտադրանքի վարակմանը

04:13 • 18.12.20

ԱՄՆ-ում զանգվածային հաքերային հարձակումը հանգեցրել է Micrօsoft կորպորացիայի արտադրանքի վարակմանը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով Reuters գործակալությանը:

Ավելի վաղ ամերիկյան ԶԼՄ-ները հայտնել էին, որ երկրի մի շարք նախարարություններ և գերատեսչություններ ենթարկվել են կիբերհարձակման:

Գործակալության տվյալներով՝ Microsoft-ը վարակել են հաքերները, որոնք օգտագործել են SolarWinds ընկերության ծրագրային ապահովում: Աղբյուրները հայտնել են, որ հաքերներն իրենց գործողությունները շարունակել են արդեն տուժած ընկերության արտադրանքի օգտագործմամբ: