Microsoft-ը հերքել է ԱՄՆ-ում տեղի ունեցած հաքերային հարձակման հետևանքով կորպորացիայի արտադրանքի վարակվելու մասին տեղեկությունը
Microsoft-ի նախագահ Բրեդ Սմիթը հայտնել է, որ ընկերության արտադրանքը չի տուժել ԱՄՆ-ում տեղի ունեցած հաքերային հարձակման հետևանքով: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով New York Times թերթին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ում զանգվածային հաքերային հարձակումը հանգեցրել է Micrasoft կորպորացիայի արտադրանքի վարակմանը:
Reuters գործակալության տվյալներով՝ Microsoft-ը վարակել են հաքերները, որոնք օգտագործել են SolarWinds ընկերության ծրագրային ապահովում: Աղբյուրները հայտնել են, որ հաքերներն իրենց գործողությունները շարունակել են արդեն տուժած ընկերության արտադրանքի օգտագործմամբ:
«Մենք դա հաստատող ոչինչ չունենք… Ցանկանում ենք մեր հաճախորդներին վստահեցնել, որ այս հետաքննության շրջանակում մեր ապրանքներում կամ ամպային ծառայություններում չենք հայտնաբերել որևէ տեսակի խոցելիություն»,- ասել է Սմիթը:










