Իսրայելական ինքնաթիռն ստիպված է եղել փոխել երթուղին՝ խուսափելով Սիրիայի դեմ սեփական գործողությունների հավանական հետևանքներից

12:05 • 26.12.20

Անցյալ գիշեր իսրայելական մարդատար ինքնաթիռը ստիպված է եղել փոխել թռիչքի ուղղությունն ու շեղվել երթուղուց, որպեսզի խուսափի Լիբանանի օդային տարածքից Սիրիան ռմբակոխող իսրայելական օդանավին մոտենալուց, հայտնում է almasdarnews.com լրատվական գործակալությունը:

Ըստ տեղեկությունների՝ խոսքը իսրայելական El-Al Airline ավիաընկերությանը պատկանող Boeing B 787-900 ինքնաթիռի մասին է:

Իսրայելական ինքնաթիռը փոխել է իր երթուղին, որպեսզի խուսափի զավթված Գոլանի բարձունքների վրայով թռչելուց. Իսրայելի կառավարության որոշման արդյունքում Գոլանի բարձունքների օդային տարածքը փակ է անցած գիշեր Սիրիայի դեկ հարձակումից հետո:

Իսրայելի իշխանություններն այս որոշումը կայացրել են Սիրիայի արևմուտքում գտնվող Համայի նահանգի Մասյաֆ շրջանի գիտահետազոտական հաստատությանը հարվածելու հետևանքով: Իսրայելը մտավախություն ունի, որ սիրիական կողմը կարող է պատասխան գրոհ կազմակերպել:

Սիրիական արաբական բանակի (SAA) աղբյուրի համաձայն, Իսրայելի ռազմաօդային ուժերը թռչել են Լիբանանի օդային տարածքի վրայով՝ Համա նահանգի արևմտյան ծայրամասում հարձակում իրականացնելու համար:

Ինչպես արդեն նշել է tert.am -ը, սա այս տարվա ընթացքում արդեն երկրորդ անգամ էր, որ Իսրայելը թիրախավորում էր Մասյաֆի գիտահետազոտական հաստատությունը: