ՌԴ-ում Փաշինյանի մոսկովյան այցի դեմ ՀՀ դեսպանատան մոտ բողոքի ակցիան ավարտվել է

15:54 • 11.01.21

Ռուսատանի Դաշնությունում ՀՀ դեսպանատան շենքի մոտ տեղի ունեցող բողոքի ակցիան քիչ առաջ ավարտվեց: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը՝ այսօր ՀՀ դեսպանատան մոտ հայերի կողմից իրականացվել է  բողոքի ակցիա, որը մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի՝ պաշտոնական այցով Ռուսատանի Դաշնություն մեկնելու առնչությամբ:

Հիշեցնենք՝ Կրեմլում ընթանում է Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:

Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը հայտնել էր, որ եռակողմ հանդիպման նախապես պլանավորված օրակարգը տնտեսական բնույթ ունի, որը վերաբերվում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, միջազգային բեռնափոխադրումների իրականացմանը՝ այդ թվում Հայաստանից դեպի Ռուսաստանի Դաշնություն, Իրանի Իսլամական Հանրապետություն, ինչպես նաև Հայաստանի կենտրոնական հատվածներից Նախիջևանի երկաթուղով դեպի Սյունիքի մարզ: