«Կորոնավիրուսային համավարակի հետևանքների պատճառով 36 մլն ամերիկացի մնացել է առանց սննդի». Ջո Բայդեն
ԱՄՆ-ի տնտեսությունը ծանր վիճակում է: Կորոնավիրուսային համավարակի հետևանքների պատճառով 36 միլիոն ամերիկացի սննդի պակաս ունի: Այս մասին ուրբաթ, փետրվարի 5-ին, Սպիտակ տանը կայացած ելույթի ընթացքում ասել է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը, հայտնում է Սպիտակ տան կայքը:
«Միանգամայն պարզ է, որ տնտեսությունը դեռրս ծանր վիճակում է գտնվում: Ավելի քան 10 միլիոն մարդ մնացել է առանց աշխատանքի, որից 4 միլիոնը աշխատանք չունի վեց ամիս կամ ավելի: 24 միլիոն մեծահասակ և 12 միլիոն երեխա բառացիորեն սնունդ չունի: Ուստի ես կգործեմ և կգործեմ արագ», - աել է ԱՄՆ-ի ղեկավարը և շեշտել տնտեսության համար 1.9 տրիլիոն դոլար խթանիչ փաթեթն ընդունելու անհրաժեշտությունը:
Ավելի վաղ` փետրվարի 1-ին, ԱՄՆ Սենատում հանրապետականներն առաջարկել էին Բայդենի առաջարկած 1.9 տրիլիոն դոլարի փոխարեն 600 միլիարդ դոլար հատկացնել կորոնավիրուսի դեմ պայքարին և համավարակի տնտեսական հետևանքների վերացմանը:
Հունվարի վերջին ԱՄՆ-ի Առևտրի նախարարությունը հայտնել էր, որ երկրի ՀՆԱ-ն 2020 թվականին ընկել է 3.5 տոկոսով, ինչը, Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր, վատթարագույն ցուցանիշն է:
Ավելի վաղ ՝ հունվարի 22-ին, ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն ասել էր, որ կորոնավիրուսային համավարակի պատճառով երկրում առաջացած տնտեսական ճգնաժամը միայն խորանում է, ուստի անհրաժեշտ է վճռական և հրատապ միջոցառումներ ձեռնարկել: Նույն օրը Սպիտակ տան ազգային տնտեսական խորհրդի ղեկավար Բրայան Դիսը նշել էր, որ Միացյալ Նահանգների իշխանությունները պետք է տնտեսությունը խթանելու համար շտապ միջոցներ ձեռնարկեն, հակառակ դեպքում նրանք ստիպված կլինեն էլ ավելի խորը փոսից դուրս գալ »:










