Արարատի մարզում 28-ամյա վարորդը Ford Transit-ով, կողաշրջված վիճակում, հայտնվել է դաշտում․ դին մեքենայից դուրս բերելու համար օգտագործվել է վերամբարձ կռունկ. Shamshyan.com

11:57 • 06.02.21

Այսօր ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 06։40-ի սահմաններում Արարատի մարզի Գետազատ գյուղի բնակիչ 28-ամյա Տիգրան Ավետիսյանը, իր վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենայով, Մասիս-Էջմիածին ավտոճանապարհի Սայաթ-Նովա գյուղի խաչմերուկի հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի աջ և, կողաշրջվելով, հայտնվել դաշտում, տեղեկացնում է Shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով Տ․ Ավետիսյանը տեղում մահացել է։

Օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Մասիսի հրշեջ-փրկարաներն ու քաղաքացիները վերամբարձ կռունկի միջոցով են միայն կարողացել դին դուրս բերել ավտոմեքենայից։ 

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։