Մեծ Բրիտանիա է շարժվում «Դարսի» անվանումով փոթորիկը

03:49 • 06.02.21

Մեծ Բրիտանիա է շարժվում «Դարսի» անվանումով փոթորիկը: Մոտ օրերս Շոտլանդիայում և Անգլիայի հարավ-արևելքում սպասվում է քամի և ձնաբուք:

Այս մասին ասվում է բրիտանական եղանակի բյուրոյի հաղորդագրության մեջ, գրում է RT-ն:

Նշվում է, որ փոթորիկը Ռուսաստանից և Արևելյան Եվրոպայից սառը օդ կբերի Մեծ Բրիտանիա: 2020-ի նոյեմբերի 14-ին Կարիբյան ավազանում առաջացավ«Յոտա» արևադարձային փոթորիկը: