Ինտերը հյուրընկալվելիս հաղթեց Ֆիորենտինային ու բարձրացավ առաջին հորիզոնական (տեսանյութ)

03:19 • 06.02.21

Ա Սերիայի 21-րդ տուրում «Ֆիորենտինան» ընդունել էր «Ինտերին» ու պարտություն կրեց։ Խաղն ավարտվեց 0-2 հաշվով։

31-րդ րոպեին միլանյան թիմի կազմում հաշիվը բացեց Բարելան, իսկ 52-րդ րոպեին Հաքիմիի փոխանցումից հետո Պերիշիչը կրկնապատկեց առավելությունը։

Թիմերին այլևս ոչինչ անել չհաջողվեց։

Տանտերերի կազմում 74-րդ րոպեին նորամուտը նշեց ռուս ֆուտբոլիստ Ալեքսանդր Կոկորինը՝ խաղադաշտ դուրս գալով Դուշան Վլահովիչի փոխարեն։

Այս կերպ, «Ինտերը» վաստակեց 47 միավոր ու գլխավորեց մրցաշարային աղյուսակը, իսկ «Ֆիորենտինան» 22 միավորով 12-րդն է։