«Ես չեմ հետևում կնոջս ֆեյսբուքյան գրառումներին»․ Վահրամ Դումանյանը մեկնաբանեց կնոջ ընդդիմադիր գրառումները սոցցանցում
Ես իրականում չեմ հետևում կնոջս ֆեյսբուքյան գրառումներին: Այս մասին սեպտեմբերի 1-ին լրագրողների հետ զրույցում կառավարության նիստից հետո հայտարարեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը՝ մեկնաբանելով իր կնոջ՝ Անահիտ Դումանյանի գրառումներից մեկը, որում նա քննադատում է գործող իշխանություններին։
«Կինս պատասխանել է: Գիտե՞ք՝ ինչ է արել։ Նա տարրական մանիպուլյացիա է արել։ Խոսքը մոնտաժի մասին է։ Սակայն խոսքը բոլորովին այլ բանի մասին էր։ Այդ անձը գտել է իրեն հետաքրքող նյութը և սկսել է տարածել։ Այդ մարդուն խորհուրդ կտամ միայն լսել տաղանդավոր երգիչ Վլադիմիր Վիսոցկու հայտնի երգը և կեղտոտ կոշիկներով սրբավայր չմտնել՝ այն փչացնելու համար»,- ասաց Դումանյանը:
Նշենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի կինը ֆեյսբուքյան իր էջում օգոստոսի 29-ին կիսվել էր օգտատերերից մեկի գրառմամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«Շնորհավորում եմ ձեզ՝ Բաքուն նվաճող առյուծներ։ «Քաղաքացիական պայմանագրի» մարմնավաճառների սերունդն առանց որևէ կրակոցի հայկական Աղավնոն թուրքերին հանձնեց։ Օգոստոսի 25-ին թուրքն առանց կրակոցի մտավ հայկական Աղավնո...»,- գրել էր օգտատերը։ Հենց այս գրառմամբ էլ կիսվել էր Վահրամ Դումանյանի կինը՝ իր կողմից ավելացնելով. «Թուրքը մտավ Աղավնո։ Խելագարվել կարելի է: Մինչդեռ մեզ մոտ խրախճանքներ ու փառատոններ են… Զուգահեռ իրականություն, անտարբեր աշխարհ եւ ցավ։ Եվ մեզանից յուրաքանչյուրն այս ամենի մասնակիցն է»,- գրել էր Անահիտ Դումանյանը։










