Լիցքավորված ատրճանակով զինված տղամարդը հարձակվել է Արգենտինայի փոխնախագահի վրա

09:29 • 02.09.22

Ատրճանակը, որը հարձակվողը ուղղել է Արգենտինայի փոխնախագահ Քրիստինա Կիրշներին, լիցքավորված է եղել, սակայն չի կրակել, հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

«Ատրճանակը լիցքավորված է եղել, բայց չի կրակել»,- նշվում է նյութում:

Հինգշաբթի զինված անձն ատրճանակն ուղղել է Քիրշների վրա, երբ նա դուրս է եկել մեքենայից իր տուն գնալու ճանապարհին: Ոստիկանները նրան բերման են ենթարկել։ Հարձակվողը բրազիլացի է, 35 տարեկան։

Քիշները չի տուժել: