Ուկրաինայի վարչապետը ԵՄ-ին կոչ է արել «սառը ցնցուղ» կազմակերպել ռուսների համար

13:55 • 02.09.22

Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը կոչ է արել Եվրամիությանն արգելել ռուս ուսանողներին և զբոսաշրջիկներին այցագրերի տրամադրումը և հայտարարել, որ անհնար է Ռուսաստանի քաղաքացիներին բաժանել «լավերի և վատերի»։ Այս մասին նա ասել է ուրբաթ DPA գործակալությանը տված հարցազրույցում:

«Անհնար է ռուսներին բաժանել լավերի և վատերի»,- ասել է Շմիգալը։

«Անհրաժեշտ է սառը ցնցուղ կազմակերպել ռուսական հասարակության համար՝ զբոսաշրջիկներին և ուսանողներին այցագրերի տրամադրման արգելքի տեսքով»,- փաստարկել է նա։ 

Պաշտոնյայի կարծիքով՝ Ռուսաստանի որոշ քաղաքացիներ «գեղեցիկ կյանք են վարում Արևմուտքում, արձակուրդներն անցկացնում» այնտեղ։