«FL Consulting» ընկերությունում մեկնարկել են «Հաշվապահական դասընթացներ սկսնակների համար» կուրսի նոր խմբերի գրանցումները (տեսանյութ)

22:14 • 06.09.22

FL Consulting ընկերությունում մեկնարկել են «Հաշվապահական դասընթացներ սկսնակների համար» կուրսի նոր խմբերի գրանցումները: Այս մասին նշված է ընկերության ֆեյսբուքյան էջում:

Դասընթացի կուրսը բաղկացած է 3 մոդուլից, որոնք ներառում են հաշվապահական հաշվառման հիմունքներ, հարկային հաշվառում, ֆինանսական կառավարում և վերահսկողություն:

Դասընթացը անցկացվում է մինչև 8 հոգանոց խմբերով, տևողությունը՝ 4 ամիս, շաբաթական 2 օր:

Դասավանդում են երկարամյա մասնագիտական փորձ, միջազգային կրթություն և որակավորում ունեցող հաշվապահներ, ֆինանսական տնօրեններ և աուդիտորներ։

Յուրաքանչյուր թեմայի վերջում անցկացվում են միջանկյալ թեստավորումներ՝ գիտելիքների ստուգման և ամրապնդման նպատակով։

Դասընթացի ավարտին տրվում է վկայական:

Մանրամասները՝ տեսանյութում: