Մետրոպոլիտենում տեղի է ունեցել երթևեկության գրաֆիկի խախտում․ գնացքներն անցել են միակողմանի երթևեկության

14:37 • 07.09.22

Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ սույն թվականի սեպտեմբերի 7-ին՝ ժամը 13:10-ին սահմաններում, մետրոպոլիտենում տեղի է ունեցել էլեկտրամատակարարման հետ կապված տեխնիկական խափանում։

«Խափանման պատճառով գրանցվել է երթևեկության գրաֆիկի խախտում։

Միաժամանակ տեղեկացնում ենք Ձեզ, որ այս պահին գնացքներն անցել են միակողմանի երթևեկության։

Պատճառված անհարմարության համար՝ հայցում ենք ուղևորների ներողամտությունը»։,- գրել է նա: