Հայ-ադրբեջանական սահմանին իրադրությունը հարաբերականորեն կայուն է. ՀՀ ՊՆ-ն կրկին հերքում է Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարությունը

15:38 • 07.09.22

Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել քաղաքացիական հողափոր մեքենայի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է: Այս մասին հաղորդում է ՊՆ խոսնակը:

Հայ-ադրբեջանական սահմանին իրադրությունը հարաբերականորեն կայուն է, գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո:

Այսօր առավոտյան ևս ՊՆ–ն հերքել էր ադրբեջանական կողմի ապատեղեկատվությունը։