Սերգեյ Լավրովը ժամանել է Վլադիվոստոկ․ Զախարովա

09:03 • 07.09.22

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Վլադիվոստոկ՝ մասնակցելու Արևելյան տնտեսական համաժողովի (ԱՏՀ) շրջանակներում անցկացվող միջոցառումներին։

Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային։

«Լավրովը ժամանել է Վլադիվոստոկ՝ մասնակցելու ԱՏՀ-ի շրջանակներում անցկացվող միջոցառումներին»,- ասել է դիվանագետը գործակալության հետ զրույցում։