Թունիսի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով մահացել է 8 ներգաղթյալ, 15-ն անհետ կորած է համարվում

22:18 • 08.09.22

Թունիսի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով մահացել է 8 ներգաղթյալ, 15-ը անհետ կորել է, նրանք փորձել են Միջերկրական ծովով դեպի Իտալիա անցնել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը:

Առափնյա պահակախումբը փրկել է 14 ներգաղթյալի, ովքեր եղել են գերբեռնված նավում: Անվտանգության աշխատակիցը հայտնել է, որ նավում գտնվողների մեծ մասը թունիսցիներ են։

Վերջին ամիսներին տասնյակ մարդիկ խեղդվել են Թունիսի ափերի մոտ՝ Թունիսից և Լիբիայից դեպի Իտալիա անցնելու փորձերի ժամանակ: Հարյուր հազարավոր մարդիկ վերջին տարիներին վտանգավոր ուղի են բռնել՝ անցնելով Միջերկրական ծովը: